Իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք. Պուտինի կոչը՝ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչով դիմել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին՝ Կիեւում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի հետ հրատապ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է РБК-ն։
՛՛Կոչ եմ անում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին՝ թույլ մի տվեք նեոնացիստներին եւ բենդերականներին որպես կենդանի վահան օգտագործել ձեր երեխաներին, կանանց եւ ծերերին, իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք։ Կարծես թե մեզ ձեզ հետ ավելի հեշտ կլինի հաշտվել, քան թմրամոլների եւ նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիեւում եւ պատանդ են վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին՛՛,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաեւ հավելել է, որ ռուս սպաներն Ուկրաինայում գործում են ՛՛համարձակ, պրոֆեսիոնալ եւ հերոսաբար՛՛: