հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իշխանությունները պլանավորում են վերականգնել Օդեսայի հետ Ղրիմի տրանսպորտային հաղորդակցությունը

Իշխանությունները պլանավորում են վերականգնել Օդեսայի հետ Ղրիմի տրանսպորտային հաղորդակցությունը

Ղրիմի եւ Ուկրաինայի հարավային տարածաշրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն առաջակայում կարող են վերականգնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Հարավային դաշնային օկրուգի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Կիրիլ Ստեպանովը:

Նա հիշեցրել Է, որ մինչեւ 2014 թվականը թերակղզին մայրցամաքի հետ կապված Է եղել երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով, որոնք անցնում Էին Ղրիմի հյուսիսի նեղ պարանոցով: 2015 թվականին Ուկրաինայի իշխանություններն արգելեցին երկաթուղային բոլոր փոխադրումները:

Շրջափակումը հաղթահարելու համար Ռուսաստանն ավտոմոբիլային եւ երկաթուղային անցումներ կառուցեց Կերչի նեղուցով, ինչպես նաեւ նոր տերմինալ Սիմֆերոպոլի օդանավակայանում:

«Կարելի Է վստահորեն ասել, որ Ղրիմի եւ ազգայնականներից ազատագրված Խերսոնի մարզի միջեւ արդեն առաջիկայում լիովին կվերականգնվեն տրանսպորտային եւ երկաթուղային բոլոր մայրուղիները: «…» Վստահ եմ, որ արդեն մոտ հեռանկարում կվերականգնվի նաեւ Խերսոնի մարզով Օդեսայի կողմ տարանցումը»,-հավելել Է Ստեպանովը:

Լիազոր ներկայացուցչի տեղակալի խոսքով՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանի զինվորականները վերահսկողության տակ կվերցնեն Ղրիմից մինչեւ Մարիուպոլ ճանապարհային հատվածը, թերակղզին տրանսպորտային միանցքով հուսալիորեն կապված կլինի Դոնբասի հետ: Հաշվի առնելով Կերչի նեղուցի վրայով անցնող կամուրջը՝ Ղրիմը տարանցիկ տարածք կդառնա Կովկասյան տարածաշրջանի, Հյուսիսային Մերձեւծովյան տարածաշրջանի նավահանգիստների միջեւ, կմիացնի Ուկրաինայի նախկին տարածաշրջանների արդյունաբերական կենտրոնները, եզրափակել Է Ստեպանովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: