ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրավիճակը Գազայի հատվածում հուսահատ է. ԿԽՄԿ օերատիվ բաժնի տնօրեն

Իրավիճակը Գազայի հատվածում հուսահատ է. ԿԽՄԿ օերատիվ բաժնի տնօրեն

Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը կարելի է միայն հուսահատ որակել, և իրավիճակը նկարագրելու համար դժվար է բառեր գտնել։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իրավիճակը Գազայի հատվածում ոչ այլ ինչ է, քան հուսահատ: Եվ դա, գուցե, մեղմ է ասված: Դժվար է բառեր գտնել նկարագրելու այն, ինչ տեսնում են տեղում մեր գործընկերները: Մենք չենք կարող համեմատել այն, ինչ այսօր տեսնում ենք, նախկինում մեր տեսածի հետ՛՛:

Ըստ Շուպի՝ Գազայում ավերածությունների, տեղի բնակչության հուսահատության ու տեղահանման չափերն ահռելի են։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու ապրել բաց երկնքի տակ, որտեղ հազիվ են կարողանում ջուր ու սնունդ հայթայթել:

  • Կիսվել: