շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության խորհրդարանում հայ չի լինի

Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության խորհրդարանում հայ չի լինի

Իրաքի դաշնային դատարանը «Քուրդիստանի հայրենասերների միության» (KYB) բողոքի հիման վրա իրականացված հետաքննության շրջանակներում, որոշում է կայացրել, որ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ԻՔՏԿ-IKBY) խորհրդարանում թուրքմենների, քրիստոնյաների՝ այդ թվում նաև հայերի համար առանձնացված 11 քվոտան հակասում է սահմանադրությանը, գրում է ermenihaber.am-ը: 

Դատարանի կողմից ընդունված որոշմամաբ, որով չեղարկվել են խորհրդարանում հայերի համար նախատեսված 1, այլ քրիստոնյաների համար 5 և թուրքմենների համար ևս 5 քվոտան, ԻՔՏԿ-ի խորհրդարանի անդամների թիվը 111-ից հասել է 100-ի:

Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում ընտրությունների համար տարածքը բաժանել 4 մասի և մինչև ԻՔՏԿ-ի անկախ ընտրության և հանրաքվեի բարձրագույն կոմիսարիատի ստեղծումը այնտեղ 1 տարվա ընթացքում նախատեսված ընտրությունների կազմակերպումը հանձնարարել Իրաքի անկախ բարձրագույն ընտրական խորհրդին:

 

  • Կիսվել: