չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատան շրջակայքը հրթիռակոծվել է: Այս մասին հայտնում է Shafaq News գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը։

Դիվանագիտական առաքելությունը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Նշվում է, որ նրա շրջակայքում պայթյուններ են լսվել, իսկ շենքի ներսում միացել են տագնապի ազդանշանները: Նախնական տվյալների համաձայն՝ դեսպանատան շրջակայքը գնդակոծվել է մի քանի հրթիռներով, պատմել Է աղբյուրը:

Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի զորքերը Սիրիայում և Իրաքում ենթարկվել են 73 հարձակման: Պենտագոնը հայտնել է, որ հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմ սկսելուց հետո ամերիկյան բազաների վրա հարձակումները հաճախակի են դարձել: Դրանց պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրություն» շիա շարժումը, որին աջակցում է ՀԱՄԱՍ-ը։ Սիրիայում կա մոտ 900 ամերիկացի զինծառայող, Իրաքում՝ 2,5 հազար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: