շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրաքի շիա խմբավորումները հայտարարել են Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման մասին

Իրաքի շիա խմբավորումները հայտարարել են Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակման մասին

«Իրաքի իսլամական դիմադրությունը», որի մեջ մտնում են շիա զինված կազմավորումները, հայտարարել է, որ գնդակոծել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հարաբ Ալ-Ջիր ամերիկյան ռազմակայանը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Իրաքի իսլամական դիմադրության զինյալները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հարաբ Ալ-Ջիր ամերիկյան օկուպացիոն բազան և խոցել այն ուղիղ հարվածով», - ասվում է խմբավորման հայտարարության մեջ:

Նախօրեին «Իրաքի իսլամական դիմադրությու»-ը անօդաչուներով գրոհել է Սիրիայում ԱՄՆ-ի երկու ռազմակայանները՝ Դեր֊Զոր նահանգում գտնվող «Ալ Օմար»-ը և Էշ Շադդադի ռազմակայանը: Հարձակումը տեղի է ունեցել ժամեր անց այն բանից հետո, երբ կազմակերպությունը ստանձնել է «Էթ Թանֆ» ռազմաբազայի վրա դրոններով հարձակման  պատասխանատվությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը «Ռիա Նովոստի»-ին հայտնել էր, որ Մերձավոր Արևելքում իրենց բազաների գնդակոծման հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 ամերիկացի զինծառայող:

  • Կիսվել: