հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իրաքի խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ երկրի նախագահ է ընտրել

Իրաքի խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ երկրի նախագահ է ընտրել

Իրաքի խորհրդարանն այսօր գաղտնի քվեարկության երկրորդ փուլով Իրաքի նախագահ է ընտրել ազգությամբ քուրդ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին:

Նշենք, որ նա դարձել է Իրաքի 10-րդ նախագահը:

Ռաշիդի մրցակիցը երկրի նախագահի պաշտոնակատար Բարհամ Ահմեդ Սալեհն էր, որը երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2018-ին:

Հավելենք, որ անցյալ տարի աշնանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ մեկ տարի Իրաքը նախագահ չուներ:

  • Կիսվել: