երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները

Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները

Shafaq News պորտալը, հղում անելով իրաքյան նոր կաբինետի աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունները տեղի կունենան Իրաքի էն Նաջաֆ և Քարբալա նահանգներում, որտեղ գտնվում են շիա մուսուլմանների գլխավոր սրբավայրերը։ Աղբյուրները հավելել են, որ Իրաքի իշխանությունները մերժել են հուղարկավորության անցկացումը Բաղդադում՝ չնայած Թեհրանի ճնշմանը։ Հուլիսի 8-ին նախկին հոգևոր առաջնորդի մարմինը մեկ օրով կտեղափոխվի Իրաք։

Պարբերականի կարծիքով՝ այս կերպ Իրաքի նոր կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ ձգտում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության, որը չի ենթարկվում Իրանի զգալի ազդեցությանը, հատկապես երկրի վարչապետ Ալի Ազ Զեյդիի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ֆոնին: Ըստ տեղեկությունների՝ Փեզեշքիանն ու Ղալիբաֆը կմեկնեն Իրաք՝ մասնակցելու Խամենեիի հրաժեշտի արարողությանը։

  • Կիսվել: