Իրանը սպասում է միջազգային հանրության վճռական գործողություններին:. Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին ասել է, որ Իրանը սպասում է միջազգային հանրության վճռական գործողություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Լռությունը կամ թույլ արձագանքը կարող է հանգեցնել տարածաշրջանում հետագա ապակայունացման և լարվածության սաստկացման։ Հաշվի առնելով հումանիտար հետևանքներն ու մասշտաբային վնասները՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը և պատասխանատու կառույցներին վճռականորեն և միանշանակ դատապարտել տեղի ունեցածը»,-ասել Է Իրանի ԱԳ նախարարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը և ջանքերի կարևորությունը հակամարտության դեէսկալացիայի, ողջ տարածաշրջանի համար դրա հետևանքների նվազեցման համար:


