Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը
Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտում սկսել են ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը: Այս մասին հայտնել են ԻՍՆԱ պետական գործակալությունից։
Այդ քայլին որոշել են գնալ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումից հետո։ Նախագծի նախապատրաստմամբ զբաղվել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Նաև այժմ օգտագործվում է ir-2m և IR-4 ցենտրիֆուգների կասկադը Նաթանզայում: Մինչ այդ, ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով, այդ օբյեկտում Իրանը հարստացրել է ուրանը մինչև 5 տոկոս:



