չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Իրանը շուտով 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի

Իրանը շուտով 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի

Առաջիկայում Իրանը 300 կմ հեռահարությամբ զենիթային հրթիռներ կներկայացնի։

 Այս մասին, ինչպես փոխանցում է ISNA-ն, հայտարարել է իրանական բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիրեզա Էլհամին։
 
«Մոտ ապագայում Իրանի ՀՕՊ-ը 300 կմ հեռահարությամբ հրթիռներ կներկայացնի։ Պատժամիջոցներն ու սպառնալիքները հաղթահարելու միակ ուղին բոլոր ոլորտների ուժեղացումն է, հատկապես՝ ռազմական ոլորտի», - tert.am-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Էլհամին պարբերականը։
 
Նա նաև հավելել է, որ զարգացումը հակաօդային պաշտպանության ոլորտում սեփական ուժերի նկատմամբ հավատի ու ինքնավստահության նշանն է, և ընդգծել, որ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում Իրանը չպետք է կախված լինի այլ երկրներից։

  • Կիսվել: