Իրանը պնդում է՝ ոչնչացրել է ավելի քան 20 իսրայելական F-35 կործանիչ. Իսրայելը խոստանում է պատասխանը չուշացնել
Կես ժամում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 400 հրթիռ տարբեր թիրախներով, այդ թվում ավիաբազա, նավթամշակման օբյեկտ, օդանավակայան և այլն։
Ըստ իրանական Shafaqna գործակալության՝ իրանական հրթիռային հարձակման արդյունքում ոչնչացվել է ավելի քան 20 իսրայելական F-35 կործանիչ:
Իր հերթին Իսրայելի ՊԲ-ն՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ նախնական տվյալներով՝ իսրայելցիների շրջանում զոհեր չկան, սակայն սպանվել է մեկ պաղեստինցի մահմեդական:
ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը նաև նշել է, որ Իսրայելը այս հարձակման պատասխանը չի ուշացնի։