Իրանը պատրաստվել է երկարատև պատերազմի. Լարիջանի
Իրանը պատրաստ է երկարատև պատերազմի և կպաշտպանի իր երկիրը ցանկացած գնով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, պատրաստվել է երկարատև պատերազմի: Մենք անզիջում կպաշտպանենք մեզ և մեր հինավուրց՝ 6 000-ամյա քաղաքակրթությունը՝ անկախ այն գնից, որը պետք է վճարենք։ Եվ կանենք այնպես, որ մեր թշնամիները զղջան իրենց սխալ հաշվարկների համար»:


