շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի հետ

Իրանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի հետ

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է տարբեր ոլորտներում ընդլայնել Բաքվի հետ հարաբերոթյունները, գրում է parstoday.com-ը:

Թրենդ լրատվական գործակալությանը տված հարցազրոյցում, Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Իրանը, որպես Ադրբեջանի մոտիկ հարևան, ունի մեծ հնարավորություններ և կարող է օգնել Բաքվին՝ Լեռնային Ղարաբաաղի վերակառուցման գործընթացում»:

Նա հավելել է, որ Իրանի կառավարությունը և ժողովուրդը շագահրգռված են, որպեսզի այս տարածաշրւջանն արագ վերակառուցվի:

Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է. «Իրանն ու Ադրբեջանն ունեն ցամաքային, երկաթուղային և ծովային հաղորդակցություն և այդ ուղիների դիվերսիֆիկացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությանը մեծացմանը»:

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի պատերազմում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով, Իրանը ծավալուն քաղաքական բանակցություններ և խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանային պաշտոնյաների հետ:

ԻԻՀ վերջին տարիներին նույնպես միշտ արդյունավետ ներկայություն է ունեցել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

 

  • Կիսվել: