Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի ցամաքային գործողությանը. Լարիջանի
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի ցամաքային գործողությանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ ամերիկացի պաշտոնյաներ ասում էին, որ նախատեսում են ցամաքային գործողության միջոցով՝ մի քանի հազար զինվորականներով մտնել Իրանի տարածք: Իմամ Խոմեյնիի և իմամ Խամենեիի խիզախ որդիները սպասում են ձեզ, որպեսզի խայտառակեն ամերիկացի ստոր պաշտոնյաներին հազարավոր սպանվածներով և գերիներով»:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը չէր բացառել Իրանում ԱՄՆ ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորությունը, սակայն նշել էր, որ դեռևս նման ծրագրեր չկան:



