երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում. Աբդոլլահիան

Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում. Աբդոլլահիան

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Իրանը ողջունում է Իրաքի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իրաքի վարչապետի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում գրել է. «Իրանը կարևորում է Իրաքի հետ հարաբերությունների խորացումը և ողջունում է այս երկրի կառուցողական դերը տարածաշրջանային հավասարումներում»։

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է.«Թեհրանի և Բաղդադի գերազանց հարաբերությունները ցույց են տալիս երկու երկրներ՝ Իրանի և Իրաքի ընդհանուր ռազմավարական տեսակետը երկկողմ համագործակցության ընդլայնման վերաբերյալ»։

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ Սուդանին գլխավորելով քաղաքատնտեսական պատվիրակություն երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։ Նա հանդիպել և զրուցել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի, ԻԻՀ նախագահի և առաջին փոխնախագահի հետ։

 

  • Կիսվել: