չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանը ներկայացրել է «Շահաբ» անօդաչու թռչող սարքը

Իրանը ներկայացրել է «Շահաբ» անօդաչու թռչող սարքը

Իրանում ըթնացող օդուժի ցուցահանդեսում ներկայացվել է «Շահաբ» ուսումնական անօդաչու թռչող սարքը, գրում է parstoday.com-ը:

Սրբազան պաշտպանության շաբաթվան շրջանակներում, Շահիդ Լաշգարիի 1-ին բազայում ընթացող ռազմաօդային ուժերի ցուցահանդեսում ներկայացվել է «Շահաբ» ուսումնական անօդաչու թռչող սարքը։

Սարքն ունի նաև նույնականացման հնարավորություն: Թռիչքի բարձրությունը կազմում է 11000 ֆուտ, իսկ տևողությունը՝ ութ ժամ։ Կրթական գործունեության համար այս անօդաչու թռչող սարքի թռիչքի շառավիղը 10 կմ է սակայն հետախուզական առաքելության համար այդ շառավիղը կարող է հասցվել 200 կիլոմետրի:

«Շահաբ» ուսումնական անօդաչու թռչող սարքն ունի հատուկ աերոդինամիկ հնարավորություններ և ամուր կառուցվածք։ ԱԹՍ-ի վայրէջքի սարքը նախագծված է այնպես, որ վայրէջքի ժամանակ վանում է մուտքային էներգիան և թույլ չի տալիս այն տեղափոխել սաքրի մեջ, ինչը հեշտացնում է օդաչուների պատրաստման ժամանակ իրականացվող վայրէջքը, իսկ մյուս կողմից՝ ապահովումս արքի անվտանգությունը:

 

  • Կիսվել: