շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը մտահոգված է պաղեստինցի երեխաների սպանության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռության կապակցությամբ

Իրանը մտահոգված է պաղեստինցի երեխաների սպանության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լռության կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի՝ մարդու իրավունքների և միջազգային կապերի գծով տեղակալ Ասքար Ջալալիանը Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի ժամանակ մտահոգություն է հայտնել վերջին ամիսներին պաղեստինցի երեխաների սպանության կապակցությամբ, տեղեկացնում է IRNA-ն:

Նա, մասնավորապես, ասլե է. «Մենք չենք կարող խոսել երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին, և ոչինչ չանել  Գազայում երեխաների սարսափելի իրավիճակը կանխելու ուղղությամբ, որոնք իսրայելական զորքերի կողմից հանցագործությունների և օկուպացիայի պատճառով անընդհատ բախվում են բռնության»:

Ջալալիանի խոսքով՝ այդ բռնությունների հետևանքով վերջին հինգ ամիսների ընթացքում Պաղեստինում ավելի քան 13 հազար երեխա է զոհվել:

Արդարադատության փոխնախարարը հավելել է, որ խոսել Պաղեստինում տիրող իրավիճակի մասին, որտեղ անմեղ երեխաները անխնա սպանվում են իրենց ծնողների աչքի առաջ, շատ դժվար  և ցավոտ է:

  • Կիսվել: