կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին գերձայնային բալիստիկ հրթիռը

Իրանը մշակել է սեփական արտադրության առաջին գերձայնային բալիստիկ հրթիռը

 Իրանը մշակել է առաջին հայրենական արտադրության գերձայնային բալիստիկ հրթիռը։ Տեղեկությունը հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն:

«Նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության ստուգման բոլոր համակարգերով։ Ես չեմ կարծում, որ մոտակա տասնամյակների ընթացքում կլինի որևէ տեխնոլոգիա, որը կկարողանա դիմակայել այս նոր հրթիռին»,- Հաջիզադեի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Նա ընդգծել է, որ նոր հրթիռը կարող է նաև ոչնչացնել հակառակորդի հակահրթիռային համակարգերը։
Հաջիզադեի խոսքով ՝ նման զենքի մշակումը մեծ քայլ է հրթիռային արտադրության ոլորտում։

  • Կիսվել: