ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանը կռվի մեջ չի մտնի, եթե Իսրայելը չհարձակվի իրանական տարածքի վրա. ՄԱԿ-ի առաքելություն

Իրանը կռվի մեջ չի մտնի, եթե Իսրայելը չհարձակվի իրանական տարածքի վրա. ՄԱԿ-ի առաքելություն

 Իրանի զինված ուժերը չեն միջամտի Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելու դեպքում, եթե Թել Ավիվը չհարձակվի իրանական տարածքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից։
 
Գործակալությունը հետաքրքրվել է, թե արդյոք Իրանը պատրաստվում է միջամտել իրավիճակին, եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի Գազայում, և թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Իրանն այդ դեպքում:
 
«Իրանի զինված ուժերը չեն ներգրավվի այն պայմանով, որ իսրայելական ապարտեիդը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա։ Դիմադրության ճակատը կարող է պաշտպանել ինքն իրեն»,-պատասխանել են Իրանի մշտական ներկայացուցչությունում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
 
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

  • Կիսվել: