երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Իրանը կրակել է քրդերի դիրքերի ուղղությամբ Իրաքի հյուսիսում

Իրանը կրակել է քրդերի դիրքերի ուղղությամբ Իրաքի հյուսիսում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում քրդական ահաբեկչական բջիջների դեմ՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ, հայտնում է ISNA-ն։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռակոծել է ահաբեկչական խմբավորումների դիրքերը Իրաքի հյուսիսային շրջանում (Իրաքյան Քրդստան-խմբ.) հրթիռներով և անօդաչու սարքերով»,- ասվում է զեկույցում։

Իրանի զինված ուժերը հոկտեմբերի սկզբին հատուկ գործողություն են իրականացրել՝ հրետանիով գնդակոծելով Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավար շրջանի տարածքում գտնվող մի շարք շրջաններ։ Իրանցի զինվորականները օդային ավիացիայի, ինչպես նաև կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ թիրախային հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորումների դիրքերին։ Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական մարմնի տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 13, և վիրավորվել` 58 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։

Իրաքի ԱԳՆ-ն, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների, Իրանի դեսպանին բողոքի նոտա է ներկայացրել շարունակվող հրետակոծության կապակցությամբ։ Իր հերթին Արաբական պետությունների լիգան նույնպես դատապարտել է Իրանի զինված ուժերի գործողությունները՝ կոչ անելով Թեհրանին հարգել միջազգային իրավունքը։

 

  • Կիսվել: