Իրանը կոչ է արել լուծել Բաքու-Երևան գործարքի վերաբերյալ իր մտահոգությունների հարցը
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը կոչ է արել Հայաստանին փարատել Բաքու-Երևան գործարքի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։ Հայտնում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։
Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հանդիպել և բանակցություններ է վարել Թեհրանում գտնվող ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։
Ըստ լրատվական գործակալության, շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մշտական սահմանները հարգելու, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ Խարազին իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի՝ որպես երկու երկրների միջև հաղորդակցության ուղին կառավարող ներդրող ընկերության ներկայության հարցում, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարն ասել է. «Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունների հարցը»։
Իր հերթին, ՀՀ փոխարտգործնախարարը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարելիք այցով և նոր հուշագրերի կնքմամբ երկու երկրների միջև համագործակցության ուղին կդառնա ավելի ամուր։


