երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Իրանը խոհրդակցություններ է անցկացնում ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագրի շուրջ

Իրանը խոհրդակցություններ է անցկացնում ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագրի շուրջ

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր Բաքվում խորհրդակցություններ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի առաջարկած ծրագրի շուրջ, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորման նպատակով տարածաշրջանի երկներ կատարած  իր շրջագայության սկզբում Բաքվում բանակցել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այնուհետև Արաղչին հանդիպել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: 

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալն այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևի հետ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմաթ Հաջիևի հետ հանդիպումը  Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացի Բաքու  կատարած մեկօրյա այցի  օրակարգում է:

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո Արաղչին կմեկնի Մոսկվա և Երևան, այնուհետև Անկարա ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունը:

  • Կիսվել: