շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը կհամագործակցի բարեկամ երկրների հետ անօդաչուների օպերատորների պատրաստման ոլորտում. ՌՕՈւ հրամանատար

Իրանը կհամագործակցի բարեկամ երկրների հետ անօդաչուների օպերատորների պատրաստման ոլորտում. ՌՕՈւ հրամանատար

Իրանի ՌՕու հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ ԻԻՀ-ն պատրաստ է համագործակցել բարեկամական երկրների հետ անօդաչուների օպերատորներ պատրաստելու ոլորտում:

«Իրանում անօդաչու թռչող սարքերի ֆակուլտետը բացվել է Շահիդ Սատարիի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայում, եւ մենք կպատրաստենք օպերատորներ մի քանի տարվա ընթացքում, մենք բարեկամական երկրներին ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել իրենց հետ այդ ոլորտում»,- նշել է նա։

«Մենք աշխատում ենք ռադարներից խուսափող դրոնների ստեղծման  ուղղությամբ, որպեսզի դրանք թշնամուց անվտանգ մնան։ Bumi Havapayeh ռադարը հաջողությամբ թեստավորվել է որոշ ժամանակ առաջ, եւ մենք դրական պատասխան ենք ստացել։ 

  • Կիսվել: