շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրանը կաջակցի դիմադրության ուժերին մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը. Փեզեշքիան

Իրանը կաջակցի դիմադրության ուժերին մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը. Փեզեշքիան

Իրանը կաջակցի պաղեստինցիներին և դիմադրության ուժերին մինչև իսրայելական օկուպացիայից վերջնական ազատագրումը։

Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին Կատարում հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ասիական համագործակցության երկխոսության մասնակիցների երրորդ գագաթնաժողովում։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինյան դիմադրությանը մինչև Պաղեստինի լիակատար ազատագրումը: Մենք դա համարում ենք մեր պարտականությունը պաղեստինյան հարցում և հաստատակամ ենք այս դիրքորոշման հարցում», - ասել է նա:

 

  • Կիսվել: