հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իրանը հերքել է Իսրայելի մեղադրանքները Կարմիր ծովում նավի գրավմանն իր առնչության մասին

Իրանը հերքել է Իսրայելի մեղադրանքները Կարմիր ծովում նավի գրավմանն իր առնչության մասին

Իրանն արձագանքել է Իսրայելի մեղադրանքներին Կարմիր Ծովում Galaxy Leader նավի գրավմանն իր առնչության մասին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը որևէ մասնակցություն չի ունեցել դրան։

«Այդ մեղադրանքներն անհիմն են։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ տարածաշրջանում դիմադրության ուժերն․․․ իրենք են որոշումներ կայացնում և գործում՝ հիմնվելով իրենց ժողովուրդների շահերի վրա», - Քանաանիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Իսրայելը չի կարողանում ընդունել «իր ռազմավարական պարտությունը Գազայի իշխանություններին և փորձում է իր խայտառակ պարտությանն արդարացում գտնել՝ մեղադրելով Իրանին»։

 

  • Կիսվել: