Իրանը հայտնել է փորձագետների խորհրդի գրասենյակի վրա հարձակման մասին
Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որը պատասխանատու է երկրի գերագույն առաջնորդի ընտրության համար, ենթարկվել է հրթիռային հարձակման, տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Նշվում է, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է տեսանյութ, որտեղ երևում են հարձակումից հետո Ղոմում գտնվող շենքի ավերակները։
«Ամերիկացի-սիոնիստ հանցագործները րոպեներ առաջ հարձակվել են Ղոմում գտնվող փորձագետների խորհրդի գրասենյակի վրա»,-հայտնել է Tasnim-ը։
Իրանի պետական IRIB հեռուստաալիքն էլ նշել է, որ շենքից բոլորը նախապես տարհանվել են, և զոհերի մասին տեղեկություններ չկան։
Թարմացում. Ավելի ուշ Իրանը հերքել է Փորձագետների խորհրդի գրասենյակին հարվածելու մասին տեղեկությունը: Տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Իրանի Ղոմ նահանգում Փորձագետների խորհրդի գրասենյակային շենքին, կեղծ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրներին:


