Իրանը հայտարարում է, որ խփել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35
Իրանի ՀՕՊ համակարգերը խփել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 գերժամանակակից կործանիչ: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ըստ աղբյուրի, օդաչուն դուրս է թռչել խոցված ինքնաթիռից, նրա ճակատագիրը անհայտ է: Կործանիչը կործանվել է Իրանի արևմուտքում, նշել է հեռուստաալիքը:
Հունիսի 13-ին Իրանի բանակը հայտնել է Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35-ների ոչնչացման մասին: Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հրապարակել են միայն մեկ խփված կործանիչի լուսանկար: Հրեական պետության իշխանությունները կեղծ են անվանել Իրանի վրա հարձակման ժամանակ երկու F-35-ների կորստի մասին տեղեկությունները: