Իրանը հաստատել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի մահը
Իրանը հաստատել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ղեկավար, բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմիի և նրա տեղակալ Հասան Մոհաքեքի մահը Իսրայելի հարվածների հետևանքով, ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Իսրայելի դաժան ռեժիմի բանակը շարունակում է իր հարձակումներն ու չարագործությունները Իրանի դեմ։
Այն կրկին բացահայտեց իր նողկալի և ահաբեկչական բնույթը՝ սպանելով և նահատակելով ԻՀՊԿ երեք զինվորականի՝ հետախուզական կազմակերպության ղեկավար Մոհամմադ Քազեմիին, ինչպես նաև Հասան Մոհաքեքին և Մոհսեն Բաղերիին»,- ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։