Իրանը հարվածել է Կատարի էներգետիկ օբյեկտներին
Իրանի հրթիռները հարվածել են Կատարի էներգետիկ օբյեկտներին, հայտնել է Կատարի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է «Ալ Ջազիրա»-ն։
«Մի հրթիռը հարվածել է Mesaieed էլեկտրակայանի ջրի պահեստին, մյուսը՝ Ռաս Լաֆան արդյունաբերական քաղաքի էներգետիկ օբյեկտին, որը QatarEnergy-ի մաս է կազմում»,-հայտնել են Կատարի ՊՆ-ից:
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ երկու հրթիռային հարձակում է եղել, վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
«Հարձակման պատճառած վնասը և կորուստները կգնահատեն համապատասխան մարմինները, իսկ պաշտոնական հայտարարությունները կհրապարակվեն ավելի ուշ»,-հայտնել է աղբյուրը:


