չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Իրանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Ռայիսին՝ Բայրամովին

Իրանը հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Ռայիսին՝ Բայրամովին

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Իբրահիմ Ռաիսիի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման մասին։

«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։

 

  • Կիսվել: