Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերմանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և խորհրդական ՍթիՖ Ուիթքոֆը մասնակցում են Իրանի հետ խորհրդակցություններին:
Նա նշել է, որ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերմանը։
«Մենք բանակցություններ ենք վարում անհրաժեշտ մարդկանց հետ, և նրանք շատ են ցանկանում համաձայնության հասնել․ դուք անգամ չեք պատկերացնի, թե որքան մեծ է այդ ցանկությունը»,-ասել է Թրամփը և հավելել, թե մեծ հաջողությունների են հասնում Իրանում։
Անդրադառնալով Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններին՝ նա ասել է. «Մենք բանակցություններ ենք վարում անհրաժեշտ մարդկանց հետ, և նրանք շատ են ցանկանում համաձայնության հասնել․ դուք անգամ չեք պատկերացնի, թե որքան մեծ է այդ ցանկությունը»։


