չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը և Սաուդյան Արաբիան մինչև մայիսի 9-ը դեսպանատներ կբացեն Էր Ռիադում և Թեհրանում

Իրանը և Սաուդյան Արաբիան մինչև մայիսի 9-ը դեսպանատներ կբացեն Էր Ռիադում և Թեհրանում

Իրանը և Սաուդյան Արաբիան մինչև մայիսի 9-ը կվերաբացեն իրենց դեսպանատներն Էր Ռիադում և Թեհրանում։ Այս մասին երկուշաբթի IRNA-ին ասել է Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի դեպարտամենտի տնօրեն Ալիրեզա Էնայաթին։

Պաշտոնյան բարձր է գնահատել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը և նշել պաշտպանության ու էներգետիկայի ոլորտներում նրանց համագործակցության մեծ ներուժը։ Բացի այդ, ըստ գերատեսչության տնօրենի, «օրակարգում են երկու երկրների արտգործնախարարների հանդիպման և Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սաուդյան Արաբիա, Օման և Արաբական Միացյալ Էմիրություններ այցի վերաբերյալ հարցերը: Միաժամանակ Էնայաթին հերքել է Արաբական լիգայի գագաթնաժողովին Իրանին հրավիրելու մասին տեղեկությունը։

  • Կիսվել: