Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն համագործակցել արհեստական բանականության, քվանտային և ֆոտոնիկայի ոլորտներում
Գիտության, տեխնոլոգիաների և գիտահեն տնտեսության գծով ԻԻՀ փոխնախագահը Ռուսաստանի նախագահի գիտության և տեխնոլոգիաների գծով հատուկ օգնական Անդրեյ Ֆուրսենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը զգալի առաջընթաց է գրանցել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում և, չնայած համակարգչային ենթակառուցվածքների ոլորտում սահմանափակ ներդրումներին, ստեղծել է համապատասխան ենթակառուցվածքներ այս ոլորտում և պատրաստել մասնագետ կադրեր, գրում է parstoday.ir-ը:
Հոսեյն Աֆշինն ընդգծել է տարբեր մասնագետների և տեխնոլոգիական ոլորտների միջև համագործակցության կարևորությունը՝ ասելով. «Արհեստական բանականության զարգացման գործում արդյունավետ է ոչ միայն ծրագրավորողների աշխատանքն, այլ նաև տարբեր գիտությունների և տեխնոլոգիաների միջև արդյունավետ հաղորդակցությունը»։
Ռուսաստանի նախագահի օգնականը ողջունել է Իրանի հետ համագործակցության առաջարկները և ընդգծել բարդ խնդիրներ լուծելու և գործընթացները օպտիմալացնելու համար ԱԲ-ից օգտվելու անհրաժեշտությունը։
Նա նշել է․ «Արհեստական բանականությունը դարձել է օրվա գլոբալ հարցերից մեկը և, ճիշտ պլանավորման դեպքում, կարող է ապահովել նորարարական լուծումներ»։