չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը և Ռուսաստանը բանակցել են Կասպից ծովով բեռների տարանցման ծավալների ավելացման շուրջ

Իրանը և Ռուսաստանը բանակցել են Կասպից ծովով բեռների տարանցման ծավալների ավելացման շուրջ

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը և ՌԴ նախագահի հատուկ օգնականը քննարկել են օդային, ծովային, երկաթուղային, ավտոմոբիլային և «բազմամոդալ տրանսպորտի» ոլորտներում համագործակցության զարգացման և Կասպից ծովով բեռների տարանցման հնարավորությունների օգտագործման հետ կապված հարցեր, գրում է parstoday.ir-ը:

Մեհրդադ Բազրփաշը երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման և բանակցությունների ժամանակ երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության զարգացումը շահավետ է համարել երկու կողմերի համար և ասել.-«Կասպից ծովի միջանցքներով , ներառյալ Կասպից ծովի արևելյան և արևմտյան միջանցքներով ծովային երթուղու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումը կարող է արդյունավետ լինել Կովկասում ցամաքային ծանրաբեռնված երթևեկության նվազեցման համար»:

Նա շարունակել է. «Ռաշթից մինչև Անզալիի առևտրաարդյունաբերական ազատ գոտում գտնվող Կասպից նավահանգիստն տանով 35 կմ ճանապարհի կառուցման ամբողջացմամբ՝ երկաթուղային ցանցը, Անզալի նավահանգիստը և Կասպից նավահանգիստը կմիանա Պարսից ծոցում գտնվող Իրանի հարավային նավահանգիստներին, հատկապես Բանդար Աբբասին: Դա կարևոր իրադարձություն կլինի Կասպից ծովի հյուսիսում գտնվող ռուսական նավահանգիստներով մուլտիմոդալ փոխադրումների ոլորտում։

Այս հանդիպմանը ՌԴ նախագահի հատուկ օգնական Իգոր Լևիտինը ամփոփեց փորձագիտական ​​հանդիպումները և անդրադարձավ Ռաշթ-Աստարա երկաթուղային ճանապարհ կատարած ռուսական պատվիրակության այցին:

Նա ցանկություն հայտնեց բոլոր ոլորտներում զարգացնել տրանսպորտային համագործակցությունը:

  • Կիսվել: