կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանը և Նախիջևանն ընդլայնում են համագործակցությունն ավիացիայի ոլորտում

Իրանը և Նախիջևանն ընդլայնում են համագործակցությունն ավիացիայի ոլորտում

ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին և Նախիջևանի միջազգային օդանավակայանի տնօրեն մանսուր Գոլ Մոհամմադլին քննարկել են ավիացիայի ոլորտում Թեհրանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության համագործակցության ընդլայնումը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Սեյեդ Ահմադ Հոսեյնին, անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի և Նախիջևանի օդանավակայանիների համագործակցությանը, նշել է, որ դա փոխգործակցությունների հետագա մեծացման և երկու կողմերի սերտաճման հիմքն է։

Ներկայացնելով Նախիջևվանի միջազգային օդանավակայանի աշխատանքը, Մոհամմադլին նշել է, որ ծրագրեր կան ընդլայնելու համագործակցությունը իրանական որոշ օդանավակայանների հետ։

  • Կիսվել: