կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանը երկխոսության ճանապարհը բաց է պահել միջուկային համաձայնագիրը պահպանելու համար․ Ամիր Աբդոլլահիան

Իրանը երկխոսության ճանապարհը բաց է պահել միջուկային համաձայնագիրը պահպանելու համար․ Ամիր Աբդոլլահիան

Անդրադառնալով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն և ՄԱԿ-ի բանաձևի ակնհայտ թերությանը, Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը երկխոսության ճանապարհը բաց է պահել համաձայնագիրը պահպանելու համար, փոխանցում է ParsToday-ը։

Շաբաթ օրը Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Թեհրանում ՄԱԿ-ի բարեկամների կանոնադրության առաջին միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնացել միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանը՝ չնայած Արևմուտքի կողմից ստանձնած պարտավորությունների խախտմանը։

Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ ԱՄՆ-ը, դուրս գալով միջուկային համաձայնագրից, իր իրավական պարտավորությունների կատարումը փոխարինեց անօրինականությամբ և պարտադրանքով: Նրա խոսքով. «Միակողմանիությունը շարունակվում է նոր մեթոդներով և դրա վառ օրինակն է նոր տեխնոլոգիաների և համացանցի շահարկումը՝ կառավարություններին և քաղաքական համակարգերին թուլացնելու նպատակով»:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ համացանցում ազգերի և կառավարությունների դեմ ուղղված կեղծ բովանդակության արտադրությունն ու տարածումը լիովին հակասում է Մարդու իրավունքների կանոնադրությանը, որը ուղղված է անկախ երկրների ամբողջականությանը և խրախուսում է ապակայունացումն ու բռնությունը երկրներում։

Ամիր Աբդոլլահյանը նաև մատնանշել է ՄԱԿ-ի կանոնադրության անդամների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ միակողմանիության դեմ պայքարելու նպատակով և նշել, որ միակողմանի պատժամիջոցների դեմ դիմակայելու արդյունավետ լուծումը պահանջում է անկախ երկրների համագործակցությունն ու մասնակցությունը։

  • Կիսվել: