հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը դժգոհել է NPT-ի վերանայման 10-րդ համաժողովի վերջնական փաստաթղթի նախագծի բովանդակությունից

Իրանը դժգոհել է NPT-ի վերանայման 10-րդ համաժողովի վերջնական փաստաթղթի նախագծի բովանդակությունից

ԻԻՀ-ն դժգոհություն է հայտնել NPT-ի վերանայման 10-րդ համաժողովի վերջնական փաստաթղթի նախագծի անհավասարակշիռ բովանդակության կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Մեկ ամիս առաջ Նյու Յորքում անցկացվող Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման 10-րդ խորհրդաժողովն ավարտեց իր աշխատանքը Ռուսաստանի հակազդեցության պատճառով՝ չհաստատելով վերջնական փաստաթուղթը, և Իրանը նույնպես դժգոհություն հայտնեց վերջնական փաստաթղթի նախագծի անհավասարակշիռ բովանդակության վերաբերյալ:

Իրանի ԱԳ նախարարության միջազգային խաղաղության և անվտանգության գլխավոր տնօրեն Ասադոլլահ Էշրաղ Ջահորմին համաժողովի ավարտին հայտարարել է.«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) վերանայման 10-րդ կոնֆերանսի ներկայիս տեքստը Արևմտյան Ասիայի վերաբերյալ ոչ թափանցիկ և ոչ ներառական գործընթացի արդյունք էր»:

ԻԻՀ-ի ներկայացուցիչը հավելել է.«Եզրափակիչ փաստաթղթի տեքստում Սիոնիստական ​​ռեժիմի՝ պայմանագրին միանալու և նրա բոլոր միջուկային օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի համապարփակ երաշխիքների ներքո դնելու կարևորությունը անտեսվել է: Պայմանագրին Սիոնիստական ռեժիմի միացումով կիրականացվի Արևմտյան Ասիայում դրա համընդհանուրության նպատակը»:

Մատնանշելով միջուկային երկրների կողմից ոչ միջուկային երկրներին անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը, Էշրաղ Ջահրոմին դժգոհություն հայտնեց այս հարցում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երեք միջուկային երկրների վտանգավոր դիրքերի արտացոլման առնչությամբ։

  • Կիսվել: