շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը դուրս չի գա հակամարտությունից մինչև պատժամիջոցների վերացումը. Խամենեիի խորհրդական

Իրանը դուրս չի գա հակամարտությունից մինչև պատժամիջոցների վերացումը. Խամենեիի խորհրդական

Իրանը չի դադարեցնի մարտական գործողությունները, մինչև չվերացվեն իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային:

«Պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանին չվճարեն բոլոր փոխհատուցումները և չվերացվեն նրա նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցները: Մենք նաև պահանջում ենք Իսլամական Հանրապետության ներքին գործերին ԱՄՆ-ի չմիջամտության միջազգային երաշխիքներ. դա մեր երկրի ժողովրդի, գերագույն առաջնորդի և զինված ուժերի որոշումն է», - Ռեզայիի խոսքն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, սակայն իրանական կողմը հերքել էր դա։

 

  • Կիսվել: