Իրանը դեռ չի ցանկանում դիվանագիտական լուծում փնտրել Վաշինգտոնի հետ. Ուիթքոֆ
ԱՄՆ-ն հույս ունի, որ Ուկրաինայի հարցով բանակցություններում բեկումնային պահ կլինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հակամարտությանը՝ ասելով, որ դիտարկվում է հաջորդ շաբաթ իր և Ջարեդ Քուշների՝ Իսրայել այցը։
Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ Իրանը դեռ չի ցանկանում դիվանագիտական լուծում փնտրել Վաշինգտոնի հետ:
«Մենք այսպես թե այնպես ամեն ինչ ավարտին կհասցնենք։ Այնպես որ, տեսնենք, արդյոք իրանցիները կցանկանան բանակցել: Եթե նրանք դա անեն, վստահ եմ, որ նախագահը բաց կլինի դրա համար»,-նշել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
Տեսանյութը՝ այստեղ:


