Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և կարևորում է տարածքային ամբողջականության պահպանումը․ Հոգևոր առաջնորդի գրասենյակի ներկայացուցիչ
Մենք գիտենք, որ երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունների հետևում սիոնիստական ռեժիմն ու արտատարածաշրջանային որոշ ուժեր են կանգնած և ձգտում են որոշ հարևանների որպես գործիք օգտագործել: Այս մասին հայտարարել է Իրանի Հոգևոր առաջնորդի գրասենյակի ներկայացուցիչ` բրիգադային գեներալ Ռասուլ Սանայիռադը:
Նա նշել է, որ Իրանի զորավարժությունները խորքային մակարդակի ուղերձ էին այս իրադարձությունների հետևում գտնվողների համար, և միևնույն ժամանակ դա ուժի ուղերձ է, ինչը նշանակում է, որ ԻԻՀ-ը թույլ չի տա, որ ահաբեկիչները՝ լինեն դրանք թաքֆիրական, թե սիոնիստական, բույն դնեն իր սահմանների մոտ: «Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և կարևորում է տարածքային ամբողջականության պահպանումը, միջազգային իրավունքների հարգումը և հարևանների իրավունքները»,- եզրափակել է Սանայիռադը: