Իրանը ԱԹՍ-ներով հարձակվել է Պարսից ծոցում Մարշալյան կղզիների դրոշի ներքո ընթացող լցանավի վրա
Իրանն անօդաչու թռչող սարքով հարձակվել է Պարսից ծոցում Մարշալյան կղզիների դրոշի ներքո ընթացող Louise P լցանավի վրա։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ լցանավն ԱՄՆ-ի ակտիվներից մեկն է:
Նշենք, որ սա արդեն երկրորդ հարվածն է լցանավերին, որի մասին հայտնում է ԻՀՊԿ-ն։ Զինվորականները հստակեցրել են, որ գործողությունն իրականացվել է Պարսից ծոցի ջրային տարածքում։


