հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում ընտրախախտումների համար 8 մարդ բերման է ենթարկվել

Իրանում ընտրախախտումների համար 8 մարդ բերման է ենթարկվել

Իրանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ բերման է ենթարկվել առնվազն 8 մարդ, որոնք երկրի հարավ-արևմուտքում փորձել են գնել կամ վաճառել ձայները, հայտնել է երկրի գլխավոր դատախազը, տեղեկացնում է IRNA -ն:

«Շուշ շրջանում ոստիկանները բերման են ենթարկել ութ մարդու՝ ձայներ գնելու կամ վաճառելու համար»,-ասել է նա:

Գլխավոր դատախազությունից բնակիչներին հորդորում են հայտնել ընտրախախտումների դեպքերի մասին:

  • Կիսվել: