երկուշաբթի, դեկտեմբեր 4
4 / 12 / 2023
Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար

Իրանում սպասում են Լավրովի այցին՝ գործընկերության մասին համաձայնագիրը լրամշակելու համար

Իրանում սպասում են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, տեղեկացնում է Ինտերֆաքսը: 

«Բարեբախտաբար, մենք մեր երկրների հարաբերությունների շատ դրական օրակարգ ունենք: Մեզ մոտ շատ լավ են ընթանում երկկողմ և տարածաշրջանային թեմաներով բանակցությունները»,-նշել է նա:
 
Աբդոլլահիանն ասել է, որ Իրանում սպասում են Լավրովի այցին, որի շուրջ պայմանավորվածություն կա, որպեսզի վերջնականացնեն երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:

  • Կիսվել: