Իրանում շղթայական ճանապարհատրանսպորտյին պատահարի հետեւանքով զոհվել է 11 մարդ
Ուրբաթ Իրանի հարավում, Սավեհ եւ Համադան քաղաքների միջեւ մայրուղում տեղի ունեցած շղթայական ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է 11, վիրավորվել 6 մարդ, տեղեկացրել է Mehr-ը։
Իրանի ճանապարհային ոստիկանության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Բեհրուզ Կապուրը տեղեկացրել է, որ ողբերգական պատահարը տեղի է ունեցել երեք փոխադրամիջոցների մասնակցությամբ։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նախնական տվյալները վկայում են, որ մեքենաներից մեկը անցել է հանդիպակաց ուղի եւ բախվել երկու այլ մեքենաների, ինչի հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել 6 հոգի, որոնք գտնվել են այդ մեքենաներում։
Ընդ որում, Համադան-Սավեհ ճանապարհի երկու կողմերը միմյանցից հեռու են մի քանի մետր։
Նա ավելացրել է, որ վթարի պատճառը պարզելու համար հետաքննություն է իրականացվում։