Իրանում Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է անում
Իրանում Ռուսաստանի դեսպանությունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել:
՛՛Դեսպանատունը, հաշվի առնելով իրավիճակի սրումը՝ պայմանավորված Իսրայելից իրանական տարբեր օբյեկտների ուղղությամբ պատասխան հարվածի հավանականությամբ, կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության միջոցները և մշտապես հետևել ՌԴ դեսպանության կողմից հրապարակվող տեղեկատվությանը՛՛,-ասված է Իրանում ՌԴ-ի դեսպանատան տարածած հաղորդագության մեջ: