ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 քաղաքացի

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7396 նոր դեպք, մահացել է 84 քաղաքացի

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 84 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 738-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 7396 նոր դեպք, 1341 մարդ հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 459 հազար 175 դեպքից 7 մլն 140 հազար 272-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1469 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 827 հազար 712 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 199 հազար 805 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 319 հազար 127-ի:

 

  • Կիսվել: