կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանում մահապատժի են ենթարկել՝ Ղուրանն այրելու և աթեիզմ քարոզելու համար

Իրանում մահապատժի են ենթարկել՝ Ղուրանն այրելու և աթեիզմ քարոզելու համար

Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել՝ համացանցում աթեիզմ քարոզելու, հակաիսլամական քարոզչության և Ղուրանը այրելու համար, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական ​​համակարգի մամուլի կենտրոնին։

«Դատավճռի հիման վրա Սադրոլլա Ֆազելի-Զարեհը մահապատժի է դատապարտվել մարգարեին վիրավորելու, հավատուրացության, Ղուրանն այրելու, սուրբ հասկացությունները վիրավորելու և ուրիշների անձնական լուսանկարները առանց նրանց համաձայնության հրապարակելու մեղադրանքով, իսկ Յուսեֆ Մեհրդադին՝ Մարգարեին վիրավորելու, ինչպես նաև կրոնական և իսլամական հայեցակարգերն անարգելու մեղադրանքով: Դատավճիռն իրականացվել է այսօր առավոտյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Մեհդադն ու Ֆազելի-Զարեն, օգտագործելով իրանական հեռախոսային և ֆրանսիական վիրտուալ համարները, ստեղծել և կառավարել են համապատասխանաբար 15 և 20 ինտերնետային համայնքներ և ալիքներ, որոնք զբաղվում էին աթեիստական ​​և հակաիսլամական քարոզչությամբ և վիրավորել են մուսուլմանների համար սուրբ հասկացություններն ու անհատականությունները: Հետաքննության ընթացքում, ի թիվս այլ բաների, հայտնաբերվել են տեսաապացույցներ, որոնք ապացուցում են, որ մեղադրյալները այրում են Ղուրանը։

  • Կիսվել: