կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանում մահապատժի է ենթարկվել Մոսադի ամենաբարձրաստիճան գործակալը՝ ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանին

Իրանում մահապատժի է ենթարկվել Մոսադի ամենաբարձրաստիճան գործակալը՝ ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանին

Իրանում մահապատժի է ենթարկվել Մոսադի ամենաբարձրաստիճան գործակալը՝ ԻՀՊԿ գեներալ Իսմայիլ Քաանին, որը ղեկավարել է «Ղուդս» էլիտար ուժերը՝ ԻՀՊԿ-ի ամենամարտունակ ստորաբաժանումներից մեկը, և 2020 թվականին հաջորդել է սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին։

Քաանին հայտնի էր նրանով, որ վերջին տարիներին իսրայելական ՄՈՍԱԴ-ի իրականացրած աղմկահարույց օպերացիաների արդյունքում նա միշտ ողջ էր մնում։

2024թ. սեպտեմբեր. Քաանին վաղաժամ լքում է Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» գաղտնի խորհուրդը։ Րոպեներ անց բունկերը ոչնչացվում է՝ ղեկավար Հասան Նասրալլայի և այլ հրամանատարների հետ միասին։

2025թ. հունիս. Քաանին շտապ լքում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարանը։ Անմիջապես դրանից հետո գրասենյակը ենթարկվում է իսրայելական հարվածի, որի հետևանքով զոհվում են բազմաթիվ մարդիկ։

2026թ. փետրվար. Հարվածից կարճ ժամանակ առաջ փախել է Այաթոլլահի նստավայրից, որտեղ զոհվեց Իրանի հոգևոր առաջնորդը։

Մեկ այլ տեղեկությունների համաձայն նրան ոչ թե մահապատժի են ենթարկել, այլ թողել են, որպեսզի ինքնասպան լինի։

  • Կիսվել: