երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Իրանում մահապատիժ է սահմանվել ԿՀՎ-ի և Մոսադի լրտեսի համար

Իրանում մահապատիժ է սահմանվել ԿՀՎ-ի և Մոսադի լրտեսի համար

Իրանի դատական իշխանության խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և Սիոնիստական ռեժիմի Մոսադ գործակալության լրտեսի համար մահապատժի սահմանման մասին, գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը, Ղոլամհուսյն Էսմայիլին ասել է.«Իրանի անվտանգության ուժերի զգոնության ու ժամանակին իրականացված գործողության շնորհիվ, ձերբակալվել է ԿՀՎ-ի ու Մոսադի լրտեսներից մեկը՝ Սեյեդ Մահմուդ Մուսավին»:

Էսմայիլին հավելել է. «Լրտեսն ԱՄՆ-ից դոլար ստանալու դիմաց անվտանգության տարբեր ոլորտների հատկապես զինված ուժերի, ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման ուժերի և նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություններ է հավաքել ու տրամադրել է նրանց: Տեղի է ունեցել նրա դատավարությունը և վերջինիս համար սահմանվել է մահապատիժ:

Ամերիկացի Մայքլ Ուայթի ազատ արձակման մասին Էսմայիլին նշել է.«Իրանում ԱՄՆ-ի քաղաքացի Մայքել Ուայթի ազատ արձակումը դատական օրենքների, երկրի շահերի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարության տեսակետի հիմամբ իրականացված մարդասիրական քայլ էր»:

Գեներալ Սուլեյմանին սպանվեց 6 ամիս առաջ, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ-ի ահաբեկչական գործողության հետևանքով:

  • Կիսվել: